23 12 2022

Լավրովն ու Բայրամովը կբանակցեն առանց Միրզոյանի

Լավրովն ու Բայրամովը կբանակցեն առանց Միրզոյանի

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ հանդիպման մասին որևէ լրացուցիչ տեղեկատվություն չի հաղորդվել։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված է եղել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, սակայն դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ