22 12 2022

Հայաստանը այլևս ցուկցվանգի մեջ է․ Արա Վարդանանյան

Հայաստանը այլևս ցուկցվանգի մեջ է․ Արա Վարդանանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլի օրոք, չկա որևէ, կրկնում եմ` որևէ քայլ, որը կարող է գոնե թեթևացնել սպասվող արհավիրքը։
Ցանկացած մարդ, փորձագետ կամ քաղաքական գործիչ, ով լուրջ դեմքով սկսում է քննարկում, թե ինչ պետք է անի նիկոլաթուրքական իշխանությունն, իրավիճակը թոթափելու համար, չի հասկանում վիճակի անելանելիությունը։
Չկա որևէ քայլ, որ կարող է անել նիկոլը կամ իր թուրքերից որևէ մեկը, որը կարող է օգտակար լինել Հայաստանի և Արցախի համար, բացառությամբ հրաժարականի։
Հրաժարականն էլ չի լինելու, քանզի սրան կյանքի երաշխիք կտան միմիայն, երբ նա կատարի այն ամենն ինչի դիմաց, ըստ ամենայնի, փող է վերցրել։
Մարդիկ ընդդիմությանն են մեղադրում, ընդդիմությունն էլ մարդկանց։ Ընդորում, երկուսն էլ, ցավոք, ճիշտ են։
Լուռ են պատերազմի ընթացքում ողջ դավաճանությանը ականատես դարձած գեներալները։ Լուռ են Արցախի Նախագահը և պաշտոնյաները, որոնք միանշանակ կարող են պատմել, թե ոնց են իրենց ստիպել հայրենիքը կորցնելու վրա աչք փակել։ Լուռ են ԱԱԾ-ի նախկին ղեկավարները, որոնք կարող են հանրությանը պատմել, թե ով է նիկոլը, արարատը, ալենը և այլոք։
Երևի տարիների ընթացքում "վաստակած" փողի կորստի վտանգն է, որ չի թողնում իրենց խոսել, պատմել, բացահայտել, թե ոնց են մեզ` ինձ ու քեզ իմ բարեկամ ծախել...
Լուռ են նիկոլի արտաքին գործերի նախարարներն, որոնք լծվել էին Արցախի վաճառքի գործին, իսկ հիմա լուրջ դեմքով էշություններ են դուրս տալի։
Լուռ են նիկոլի շնորհիվ պատգամավոր ընտրվածներն, որոնց նա հետո դուրս է շպռտել։ Իրենք նախընտրում են լուրջ դեմքով քննարկումների մասնակցել ու ասել, որ Արցախը վտանգված է։ Ու չգիտես ինչու, չեն ֆայմում խոսել, թե ինչու ենք մենք հասել այս հանգրվանին։
Ոչ... այդ բոլոր մարդկանց ավելի հեշտ էր նախագահ Քոչարյանին մարտի մեկի պատասխանատու կարգել, նախագահ Սերժ Սարգսյանին վառելիք յուրացնող, գեներալ Մանվելին տուշոնկա գողացող սարքել, ինձ էլ Հիմնադրամի փողերը կազինոներում ծախսող։ Իրենց ավելի հեշտ էր անգլիական հեռուստատեսության եթերում խոսել նախագահական տարվող փողերով լի առեղծվածային ճամպրուկների մասին, բայց չգիտես ինչու շատ դժվար է խոսել Արցախի բանակցային պրոցեսը փակուղի մցնելու հստակ հրահանգի մասին։
Երևի շատ քաղցր բան ա էտ փողը, որ սենց "հրաշքներ ա " գործում։
Հազար ափսոս. երկիր դառնալու ճանապարհին այդպես էլ երկիր չդառանք, բայց գոմի հաստատ վերածվեցինք....

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ