Մոնրեալի «Հայ կենտրոնում» դեկտեմբերի 20-ին Կանադային արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հյուրընկալվել է ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի եւ Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից։
Ինչպես հայտնում են ՀՅԴ գրասենյակից, հանդիպմանն արծածվել են Արցախի եւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում Արցախի շրջափակմանը վերջ տալու, Արցախի պատմամշակութային ժառանգությունն ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանելու եւ Արցախի բնիկ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու հարցեր։
Հայ դատի հանձնախումբն առանձնահատուկ շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետության միջեւ ցամաքային միակ մարդասիրական ճանապարհի փակումը Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի սկզբունքները խախտող նախաքայլ է։
Տարածաշրջանի քաղաքական զարգացումների քննարկումների հետ միաժամանակ արծարծվել են նաեւ հայ ռազմագերիների հարցն ու Հարավային Կովկասում կանադական առաջին դեսպանատունը Հայաստանում բացելու Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից տարվող աշխատանքները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը