Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Արդեն չորրորդ օրն է Արցախը կենաց ու մահու պայքարի մեջ է։ Ամեն ոք, ով իրեն հայ, նաև մարդ է համարում, չի կարող անտարբեր լինել մեր հայրենակիցների, մեր հայրենիքի ճակատագրով։
Գնացի իմ աջակցությունը հայտնելու ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։ Խոսում էր որդուն պատերազմում կորցրած սգավոր կինը։ Հավաքվածները հուզմունքով նրան էին լսում, բոլորի դեմքերը նաև խոր զայրույթ էին արտահայտում։
Դեպի ՄԱԿ-ի գրասենյակ գնացի կտրելով շատրվաններով այգին, վերադարձա Հանրապետության հրապարակով։
Եվ ի՞նչ․․․Այգում տոնական մթնոլորտ, ուրախ երաժշտություն, զարդարված կրպակների մոտ աշխույժ առևտուր։ Հրապարակում նույնպես ուրախություն, Ձմեռ պապ, հեքիաթների այլ հերոսներ, տոնական երաժշտություն և հազարավոր, բութ, բայց և ուրախ, ժպտերես հայացքներով, ծխախոտը բերաններին , երիտասարդ․․․ոստիկաններ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը