16 12 2022

Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 16-ին արտահերթ նստաշրջան է հրավիրել՝ կառավարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 11 հարց, որոնց թվում են

- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,

- «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

-  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է նիստը և չի մասնակցել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ