Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ 500-600 տարի առաջ եվրոպացիները նոր էին փորձում գրավել ամերիկյան մայրցամաքները, տեղաբնակներին խաբում էին փայլփլուն խաղալիքներով` դրանք փոխանակելով ոսկով և հողատարածքներով (կախված խաղալիքների քանակից ու մեծությունից և փայլի աստիճանից): 5-6 դար հետո Հայաստանում բնակվող տեղաբնակներին (աբորիգեններին) նույն այդ տեխնոլոգիաներով (իհարկե 21-րդ դարի փայլփլուն խաղալիքներն ավելի ճոխ են, բայց անիմաստության առումով լրիվ համեմատելի են) մեծ հաջողությամբ խաբում են ոչ միայն եվրոպացիները, այլև թուրքերը, ռուսները, ամերիկացիները և, իհարկե, տեղի ԹՈՒՐՔԵՐԸ: Տոնածառ, Եվրատեսիլ, Օսկար կատու, հրապարակի ՓԱՅԼՈՒՆ լույսեր, չոր նավահանգիստ և այլն: Ահա այն ՓԱՅԼՈՒՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ, որոնց կուտը տեղի հայ աբորիգենները մեծ հաճույքով ուտում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը