14 12 2022

Պատերազմի օրերին Շուշիում պսակադրված զույգը երեխա է ունեցել

Պատերազմի օրերին Շուշիում պսակադրված զույգը երեխա է ունեցել

Արցախաբնակ Մարիամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար նորածին զավակի հետ ու գրել.

«Չգիտեմ ինչ կասես, երբ  իմանաս, որ ծնողներդ ընտանիք են կազմել պատերազմի ամենաթեժ օրերին, որ ծնվել ես  փաստացի շրջափակման մեջ և որ 4 օրականից դու էլ ես միացել պայքարի՝չգազաֆիկացված Արցախում ձմռան օրերին սեփական մարմնիդ ջերմությունը պահպանելով։

Չգիտեմ ինչ կպատմեմ քեզ 2022թ. դեկտեմբերի և, առհասարակ, առաջիկա ամիսների մասին, բայց աղջիկս, մեր Սաթէ, այնքա՜ն եմ ուզում հավատալ, որ պատասխանդ կլինի.

-Ինչ լավ է, որ չենք հանձնվել և ունենք իրապես խաղաղ հայրենիք։

Հ. Գ.

Մի՞թե պարզապես հայրենիքումդ ապրելը անիրական երազանք կարող է լինել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ