Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Դրա հետ մեկտեղ, ինչպես գիտեք, նախատեսված է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ առնվազն երեքը հնարավորություն կունենան բանակցել գոնե նիստի շրջանակներում»,- ասել Է Պեսկովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը