Ոչինչ չի դադարել, ոչ մի հանգուցալուծում այս պահին չկա, պրոցեսի մեջ է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով բուհերի օպտիմալացման հարցին:
«Հենց կհանգուցալուծվի, կլինի վերջնական դիրքորոշում, դուք անմիջապես կիմանաք»:
Հարցին՝ ինչ որոշում կա, ինչո՞ւ էլ ուսանողները չեն բողոքում, նախարարը պատասխանեց. «Ուսանողները իսկ ե՞րբ են բողոքել, ո՞ր ուսանողների մասին է խոսքը... դե, ասեք Բրյուսովի ուսանողները: Ես չեմ հասկացել՝ ուսանողներն ինչի՞ց են բողոքում և ինչո՞ւ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը