07 12 2022

Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանում  դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր տեղի է ունենում Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:

168.am-ը գրում է, որ նիստը դատավորի որոշմամբ՝ արգելվել է տեսաձայնագրել կամ ուղիղ հեռարձակել:

Նիստի ընթացքում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ:

Մասնավորապես, պաշտպանը մատնանշել է  այն հանգամանքը, որ կալանավորման հիմքում դրել է գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, սակայն շեշտեց, որ չեն հարցաքննվել առանցքային վկաները, գործով չկա որևէ առանցքային վկա, այսինքն՝ խոսվում է միայն հավանականության մասին:

Դատախազ Մովսիսյանն  անդրադարձել է Մամիկոն Ասլանյանի այն հայտարարությանը, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում ու չի էլ զբաղվելու, բայց այստեղ ինքը քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Ի պատասխան՝ Մամիկոն Ասլանյանը հայտնել է՝ այդ հայտարարությամբ միտում չի եղել դատախազին կրակը գցելու, սակայն այս գործում քաղաքական ենթատեքստ տեսել են ինչպես Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, այնպես էլ՝ գործող պաշտպանը, և նույնիսկ արձանագրումներ են եղել ԱՄՆ Պետդեպի հայտնի զեկույցում:

Դատավորը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ:

Վերադառնալով՝ դատարանը հրապարակել է վճիռը. Միջնորդությունը մերժվեց, Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ