«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս ընտանիքի խնդիրը, որի մասին երեկ խոսում էր Aghvan Vardanyan-ը, այսօր լուծվել է:
Քիչ առաջ զրուցեցի նաև Վահան Հակոբյանի մոր` տիկին Վարսենիկի հետ, ով հաստատեց, որ հարցը լուծվել է:
Հիշեցնեմ, որ խոսքը 4 անչափահաս զավակ ունեցող, սեպտեմբերին զոհված Վահան Հակոբյանի ընտանիքի մասին էր, որին չէր տրամադրվում հասանելիք փոխհատուցումը, որովհետև Վահան և Նաիրա Հակոբյանների ամուսնության փաստը գրանցված չէր:
Փաստորեն, սեփական պարտականությունները կատարելու համար պարտադիր էր, որ ընդդիմադիրները բարձրաձայնեին այդ խնդրի վերաբերյալ, այն հանրային հնչեղություն ստանար, որ հրատապ կարգով խնդիրը լուծվեր` ոչ թե ընտանիքի նկատմամբ ունեցած հարգանքի ու ամոթի պատճառով, այլ որ հանկարծ «ավելորդ» աղմուկ չբարձրանա:
Իսկ ընտանիքի հոր զոհվելուց անցել է արդեն 3 ամիս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը