Սիրելի հայրենակիցներ, դեռևս 2022 թվականին պետական բյուջեի քննարկման շրջանակներում ներկայացրել եմ առաջարկ, որը վերաբերում է Արարատի մարզի ասորաբնակ Վերին Դվինի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը, ինչպես նաև գործող մասնաշենքի վերանորոգման համար ֆինանսական միջոցներ հատկացնելուն: Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան՝ ընդգծելով, որ առաջարկը մերժվել է:
«Վերին Դվին համայնքի դպրոցը վերջին անգամ հիմնանորոգվել է խորհրդային շրջանում, իսկ դպրոցը մեծ դեր և նշանակություն ունի ասորական համայնքի համար, սակայն այդ փաստն էլ հաշվի չի առնվել առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: Առաջարկը մերժվել է և նշվել է, որ այն կքննարկվի 2023-2025 թվականներին»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը