Բաժանելն ու կիսելը վերջում միշտ բերելու է հասարական բախման, աշխարհի բոլոր բարեկեցիկ երկրները իրենց բարեկեցության հիմքում դրել են աշխատանքը, ոչ թե վերաբաշխումը: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծի ներկայացման ժամանակ Բաբկեն Թունյանը ելույթ ունենալիս սոցիալական քաղաքականությունը հիմնավորելու համար բերեց թանկարժեք նկար ունեցողների օրինակը, որ նրանք չեն կարող նույնականացվել իրական կարիքավորների հետ: Այս օրինակից վրդոհվվեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նշենք, որ Գուրգեն Արսենյանը պաշտոնապես հայտարարագրել է նաև նկարների հավաքածու, որոնց ընդհանուր արժեքը 533 մլն դրամ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը