06 12 2022

Հո մարդիկ կրակը չեն ընկե՞լ, որ թանկարժեք նկար ունեն. 19 նկար հայտարարագրած Արսենյանը վրդոհվվեց բերված օրինակից



Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին քննարկվում է ընդհանուր հայտարարագրման մասին օրենքի նախագիծը: Որպես հարակից զեկուցող հանդես եկավ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նրա ելույթից հետո ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Գուրգեն Արսենյանը վրդոհհվեց, ասելով, որ պետք չէ մարդկանց տարբեր խմբերի իրար հակադրել:

«Ժամանակն է, որ մենք այլ հիմնավորումներով առաջնորդնվենք, սոցիալական արդարությունը չի կառուցվում հարստությունը վերաբաշխելով, հարուստներին աղքատացնելով արդարություն չի լինում»,-ասաց նա:

Նշենք, որ Գուրգեն Արսենյանը պաշտոնապես հայտարարագրել է նաև նկարների հավաքածու, որոնց ընդհանուր արժեքը 533 մլն դրամ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ