06 12 2022

Բաքվում առաջարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնել Երևանում

Բաքվում առաջարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնել Երևանում

Բաքվում առաջարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնել Երևանում։

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ադրբեջանի Մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։

Պատգամավորը կարծում է, որ «բանակցությունները կողմնակի միջամտությունից և ինտրիգներից պաշտպանելու այլ միջոց գոյություն չունի»: Նա կոչ է անում Հայաստանին համոզել, որ «նրան կարող է փրկել ոչ թե ռազմավարական զենքը, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի երաշխիքները»։

«Բաքուն, Երևանն ու Անկարան ավելի մոտ են և անվտանգ, քան Պրահան կամ Սոչին։ Էրդողանի, Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը երեք երկրների մայրաքաղաքներում միակ ելքն է։  Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել պատերազմի եւ թշնամանքի մեջ», - ընդգծել է Օրուջը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ