Երբ ստանանք հանձնաժողովի որոշումը, այդ ժամանակ մեր գործողությունները կորոշենք վերջնական, թե ինչպես ենք վիճարկելու՝ դատական կարգով, թե ինչ գործողություններ ենք ձեռնարկելու։ Իհարկե զարմացած չեմ որոշումից, որովհետև այլ բան սպասել մի քիչ դժվար էր մի իշխանությունից, որը իրեն հայտարարել է ժողովրդական բաստիոն, բայց պատահաբար, «օբյեկտիվ» քվերակության արդյունքում ամենաքիչ ձայները ստանում են Երկիր Մեդիա և Հ2 հեռուստաընկերությունները, որոնք հայտնի է, որ առնվազն չեն կիսում այն մոտեցումները, որն այս իշխանությունն ունի տարբեր երևույթների նկատմամբ և պաշտոնականից տարբեր կարծիք է հայտնում։ Բնականաբար իշխանությանը ձեռնտու է եթերում ունենալ հեռուստաընկերություններ, ովքեր ներկայացնում են լուրերը այն տեսանկյունից, ինչպես ձեռնտու է իշխանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երկիր Մեդիա հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը