Օրեր առաջ՝ նոյեմբերի 24-ին, «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրվել է 11 003 439. 51 ԱՄՆ դոլար:
Նշվում է, որ հավաքագրված միջոցները կնպատակաուղղվեն Հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:
Նշենք, որ այս տարվա հավաքված գումարը մեկ միլիոն դոլարով ավելի քիչ է նախորդ տարի հավաքագրված գումարից: «Հայաստան» հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնին Լոս Անջելեսում շուրջ 12 մլն դոլարի նվիրատվություն էր արձանագրվել:
Վերջին տարիներին հեռուստամարաթոնի հավաքագրած գումարներն այս պատկերն ունեն.
2020՝ 22 միլիոն 990 հազար 898 դոլար
2019՝ 9 միլիոն 856 հազար 100 դոլար
2018՝11 միլիոն 109 հազար 633 դոլար
2017՝ 12 միլիոն 505 հազար 456 դոլար
2016՝ 15 միլիոն 428 հազար 777 դոլար
2015՝ 10 միլիոն 378 հազար 465 դոլար
2014՝ 12 միլիոն 399 հազար 550 դոլար
2013՝ 22 միլիոն 661 հազար 372 դոլար
2012՝ 21 միլիոն 422 հազար 477 դոլար
2011՝ 12 միլիոն 286 հազար 478 դոլար
2010՝ 20 միլիոն 862 հազար 733 դոլար
2009՝ 15 միլիոն 875 հազար 043 դոլար
2008՝ 35 միլիոն 009 հազար 156 դոլար
Նշենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո ինչպես մնացած ոլորտներում, այստեղ էլ իշխանությունը բում էր խոստանում, ասում էին՝ մեզ վստահում են, ավելի շատ կփոխանցեն: Իսկ 2019-ին էլ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի հսկողության տակ, մենք բացառելու ենք որևէ չարաշահում»։
Մինչդեռ հիշեցնենք, որ պատերազմի օրերին տեղի ունեցավ աննախադեպ երևույթ՝ պատերազմի ժամանակ ողջ հայության կողմից հավաքված գումարների առյուծի բաժինը՝ 17 մլն դոլար, մուտք արվեց պետական բյուջե ու դարձավ անհասկանալի ծախս։ Մինչ օրս ճակատագիրն անհայտ է։
Այս մութ պատմությունը, հուսանք, կբացահայտվի գոնե իշխանափոխությունից հետո, իսկ այս իշխանության օրորք հիմնադրամին ուղարկված գումարների և նախորդ տարիների համեմատությունը թողնում ենք առանց մեկնաբամնությունների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը