30 11 2022

Իրանն ունի ռեսուրս և՛ իր ներքին խնդիրին, և՛ սահմաններից դուրս իրավիճակին արձագանքելու համար․ իրանագետ



 «Իրանի քաղաքներում ցույցերը քիչ ավելի մեղմացել են, սակայն քրդաբնակ վայրերում թեժացել է զինյալ պայքարը»,-Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը՝  ներկայացելով Իրանում տիրող լարված իրավիճակը։

Արդյո՞ք երկրի ներսում բնական գործընթաց է, թե՝ ավելի շատ միջամտություն հարցին, ի պատասխան, իրանագետը նշում է․ «Դրսից զենք են ներմուծում և փորձում են բարիկադներ կազմել։ Քրդաբնակ քաղաքներում վիճակն աելի լուրջ է, որովհետև այդտեղ նաև Իսրայելի, ԱՄՆ-ի գործոնը կա , որ  փորձում են քրդերին Իրանի դեմ օգտագործեն, որովհետև շուրջ  50տարվապատմություն ունեն այդ բախումները»։

Նրա խոսքով,Իրանում, երբ եղել են քաղաքացիական ցույցեր, դրսի ուժերը,  Իրանի հակառակորդները փորձելեն այն օգտագործեն Իրանի վարչակարգի  դեմ և վերածեն զինյալ պայքարի՝ հույս ունենալով, որ կհաջողեն և ձնագնդիի էֆեկտով ավելի կմեծացնեն  Իրանի ներքին  խնդիրները․ «Բայց Իրանի բանակը վերջին շաբաթներում փորձեց զսպել անջատողականներին, լուրջ բախումներ եղան նաև քրդաբնակ քաղաքաներում ՝ Աբադում, Իզեյում զոհերը շատ են, Իրանի ընդդիմադիր ալիքներն էլ փորձում են այդ զոհերը շահարկել  ու մանիպուլացնել իրականությունը»։

Հարութ Արթին Առաքելյանըչի բացառում, որ  դրսի նույն ուժերը կարող են նաև Ադրբեջանին օգտագործել՝ Իրանի թուլացման գործում ․«Թե՛ Իսրայելը, թե՛ Թուրքիան, կարող ենք ասել  անգամ՝ Սաուդյան Արաբիան արցախյան պատերազմով Ադրբեջանին  նվիրեցին Արցախն  ու հիմա փորձում են իրենց տվածը ետ ուզել Ադրբեջանից։ Ակնհայտ է, որ  պատերազմից հետո մեր գրավյալ տարածքները հանձնված են Իսրայելին, այդտեղ ադրբեջանցիներ չեն բնակվում, 2 օդանավակայան են կառուցել, բայց այդտեղ բնակչություն չկա, որ դրա անհրաժեշտությունը լինի  ու դա արվում է հնարավոր պատերազմին  պատրաստվելու համար։ Որքան թեժանում է  դիվանագիտական խնդիրներն Իրանի հետ, տեսնում ենք, որ նաև Ալիևն ինքնէ  թեժացնում , որովհետև ունի աջակցություն և հռետորաբանությունն ավելիէ  խստացնում,  և եթե անհրաժեշտություն լինի Իրանի դեմ մի տեղից պատերազմ  հրահրել  պատրաստումեն նաև Ադրբեջանին , ինչպես Ուկրաինայի միջոցով  արեցին Ռուսաստանի դեմ, ինչպես հիմա Թայվանն են անում՝ Չինաստանին դեմ , դա հին սխեմա է»։

Թե Իրանի լարված իրավիճակը հնարավոր ինչ հանգուցալուծում կունենա մեր զրուցակիցն ասում է․ «Այս ամենը միանգամից լռելու է,իսկ  եթե կտրուկ  թեժանաու չհասնենհամաձայնության՝ միջուկային համաձայնագրի հետ կապված, այլ սցենար է լինելու , որից չենք կարող նաև մենք խուսափել»։ Իրանագետը հիշեցնում է՝ «Երբ Իրանը հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր կարմիր գծերն են  Ալիևը  չի նահանջելու և փորձելու է մի բան անել, ցույց տալ , որ տեսնի Իրանն  ինչ է անելու»։

Հարցին՝ արդյո՞ք ունի Իրանն այն անհրաժեշտ ռեսուրսը, որպեսզի կարողանա արձագաքնել թե՛ իր երկրի ներսի խնդիրներին, թե՛ սահմաններից դուրս իրավիճակին, հատկապես Սյունիքի հետ կապված, իրանագետն ասաց․«Իրանն ունի  այդ ռեսուրսը․  ունի և՛ զինտեխնիկա, բավականին հարուստ հրթիռային արսենալ  ունի, որը հեռահարությամբ չի  զիջում արևմտյան կամ ռուսական հրթիռներին, ռեսուրսը կա, բայց՝ ցանկությունը չկա, որ անպայման տարածաշրջանում պատերազմ լինի , որովհետև դա նաև հենց Իրանին է  վնաս՝ տնտեսության առումով։Իհարկե  վնաս է նաև Ադրբեջանին , դրա համար որևէ կողմին ցանկալի չէ անմիջապես դիմի պատերազմի , բայց երկու կողմն էլ փորձում են հռետորախոսությունն այնպես պահել , որ իրենք նաև պատրաստ են պատերազմի, Ադրբեջաննունի հովանավորչություն  Իսրայելից, Թուրքիայից, Արևմուտքից, Իրան էլ ունի մեծ բնակչություն, հզոր բանակ, կորպուս, որը կարող է իր արսենալով պահպանի երկրի տարածքները»։

Դիտարկմանը, որ, շատերի գնահատմամբ,  Իրանը վերջերս սկել է ոչ թե պաշտպանողական , այլ հարձակողական սցենարով զորավարժություններ անել Ադրբեջանի և Թուրքայի սահմաններին, Հարութ Արթին Առաքելյանն ասաց․ « Ցանկացած զորավարժություն նաև մեսիջ է․ վերջին 2 տարում Իրանի զորավարժությունները հարձակողական բնույթ ունեն,  մինչ այդ այդպես չի եղել , որովհետև միշտ խոսլ են, որ իրենք պաշտպանում  են երկիրը , բայց  երբ տեսնում են ճնշումներն ավելի ենմեծանում, բնական է, որ քաղաքական մեսիջը պետք է փոխվի  և ցույց տրվի, որ նաև պատրաստ են հարձակման»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ