13 09 2022

Գլխավոր դատախազությունում բոլորը շունչները պահած սպասում են նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գալուն. «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազությունում բոլորը շունչները պահած սպասում են նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գալուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարմանը 3 օր ժամանակ է մնացել. նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին, և Գլխավոր դատախազությունում բոլորը շունչները պահած սպասում են նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գալուն: Այս օրերին Գլխավոր դատախազությունում ակտիվ լուրեր են պտտվում, թե նոր դատախազը մենակ չի գալիս, այլ իր հետ Գլխավոր դատախազություն է բերում Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանին:

Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ Անահիտ Մանասյանը հավանաբար կնշանակվի Աննա Վարդապետյանի տեղակալ կամ Երևան քաղաքի դատախազ, ասել է թե՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ևս հրաժեշտ կտա իր պաշտոնին: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Գլխավոր դատախազության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Աննա Վարդապետյանը դատախազություն է իր հետ բերելու նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանին, որը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմն է:

Հավելենք, որ Պողոսյանի համար դատախազությունը խորթ կառույց չէ, քանի որ Պողոսյանը ԱԱԾ է տեղափոխվել դատախազությունից. նա նախկինում եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ