25 11 2022

ՌԴ-Ադրբեջան գազային նոր պայմանագիրը զուտ քաղաքական գործարք է․ Արմեն Մանվելյան



 

Համաշխարհային մամուլն այս օրերին լայնորեն քննարկում է ՌԴ «Գազպրոմ» և ադրբեջանական SOCAR  ընկերությունների միջև ս/թ  նոյեմբերի 15-ին կայացած գազային գործարքի քաղաքակամն և տնտեսական շարժառիթները՝ հատկապես ֆիքսելով այն հանգամանքը, որ գործարքը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին՝ Ադրբեջանի կողմից՝ ԵՄ-ին գազ մատակարարելու խոստումներից հետո։ Մյուս էական գործոնը՝ ՌԴ-ն  տնտեսական նոր փաստաթուղթ կնքեց, երբ Լեռնային Ղարաբաղում հարցականի տակ է ռուս խաղաղապահի առաքելությունը շարունակելու հարցը։ Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելանը համաձայն է՝ այս զուգադիպությունների արանքում ՌԴ-Ադրբեջան գազային գործարքի ավելի քան քաղաքական ակցենտավորումն է դոմինանտ, քան տնտեսականը։

«Թվում է՝ պարադոքսալ է՝ ԵՄ երկրներ գազ արդյունահանող Ադրբեջանը, որն ունի գազի խնդիր ներքին սպառման համար, ինքն է դառնում գնորդ ու հենց ՌԴ-ից։ Բայց այստեղ քաղաքական բաղադրիչներ կան, բանն այն է, որ Ալիևը, ի տարբերություն մեր իշխանությունների, խաղում է գրագետ ու շատ լավ գիտի իր երկրի էներգետիկ արժեքը, և այսօր ինքն իր էներգետիկ ռեսուրսների կարիքն ապահովում ու ապահովագրում է այնպես, որ առավելագույնս շահեր կորզի ԵՄ-ից։ Սա քաղաքական գործարք է, «Գազպրոմն» ընդամենը 1 մլն խորանարդ գազ է մատակարարելու Ադրբեջանին, մինչդեռ ԵՄ-ից Ադրբեջան կապող գազամուղի ռեսուրսը 16 մլրդի ծավալ ունի։ Իսկ ԵՄ-ի գազային պահանջարկը 150 անգամ ավելին է, քան այս գործարքի արժեքը»,- պարզաբանում է Արմեն Մանվելյանը՝ հիմնավոր վերլուծելով այս գործարքի քաղաքական հետևանքները, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ