« «Հայաստան» դաշինքը, «Հայաստան» խմբակցությունը առողջ օրգանիզմ է և հասկանալի է, որ Ալեն Սիմոնյանի չափանիշներով Հայաստան խմբակցությունում պետք է լինեին ուսապարկեր ու ուսապարկային սկզբունքով առաջնորդվեին , բայց ո՛ չ այդպիսին չէ մեր խմբակցույթունը»,-ԱԺ-ում լրագորղների հետ զրույցումմ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով խմբակցության հասցեին հնչեցրած Ալեն Սիմոնյանի կարծիքին։
« Այո՛, մեր խմբակցությունում լինում են քննարկումներ, բուռն քննարկումներ, տարատեսակ կարծիքներ, մարդիկ ազատ են՝ արտահայտելու իրենց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ և որևէ մեկը սեփական կարծիքն արտահայտելու կաշկանդվածություն չունի»,-ասաց Խամոյանը՝ նշելով․ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չի կայացրել , խմբակցությունն ունի որոշում՝ ԱԺ-ում աշխատանքներն ընդլայնելու մասով , այո՛, կարող են լինել պատգամավորներ, որոնք, իրենց անձնական պատճառներից ելնելով, այլ-այլ պատճառներից ելնլով, նման որոշում, այո,՛ կարող են կայացնել «,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը