22 11 2022

«Առաջադեմերը» մասնակից էին Արցախի հանձնման դավադրությանը՝ թքած ունենալով իրենց դավանած «արժեքների» վրա. Ավետիք Իշխանյան

«Առաջադեմերը» մասնակից էին Արցախի հանձնման դավադրությանը՝ թքած ունենալով իրենց դավանած «արժեքների» վրա. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՈՒՇ Է․․․

Հայ «առաջադեմ» քաղհասարակությունը «վրդովված» է, Մնացական Մարտիրոսյանին, այսպես կոչված հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու կապակցությամբ։ Էլի հիշեցին՝ վեթինգ-մեթինգ և այլն։ Իրականում, դեռևս չարաբաստիկ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից ամիսներ անց բացահայտվեց հեղափոխական իշխանության իրական դեմքը, նկատի ունեմ գաղտնազերծված վարչապետ-Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան եռակողմ հեռախոսազրույցը։ Դրան հետևեցին նման բազմաթիվ երևույթներ՝ շինծու քր․ գործերի հարուցումներ, կալանքներ։ Եվ այս ամենը «առաջադեմները» չէի՞ն նկատում, թե՞․․․

Իրականում, նրանք բոլորը մասնակից էին Արցախի հանձնման դավադրությանը՝ թքած ունենալով իրենց դավանած «արժեքների» վրա, և այժմ էժանագին փորձեր են կատարում իրենց դեմքերը փրկելու համար։ Ուշ է, տիկնայք և պարոնայք, ձեր դիմակները պատռված են։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ