Մենք ամբողջությամբ դուրս չէինք եկել խորհրդարանից, այո, ծավալների որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև ակտիվ փողոցային պայքարի մեջ էինք, որն այս պահին որոշակի դադար է վերցրել, և հիմա մենք փոխել ենք ծավալները խորհրդարանում մեր աշխատանքների մասով: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Մեր նպատակների մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, մեր նպատակը շարունակում է մնալ այս իշխանությունների հեռացումը, որովհետև այս իշխանությունների հետ ապագա գոյություն չունի: Այդ արձանագրումը մենք արել ենք, անում ենք և շարունակում ենք անել:
Ընդդիմությունը խորհրդարանում միշտ իր օրակարգով է, որը վերաբերում է Արցախին, Հայաստանի անվտանգությանը, մեր քաղաքացիներին, մեզ ձայն տված շուրջ 300 հազար քաղաքացիներին առնչվող հարցերին»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը