13 11 2022

Հայերի նկատմամբ Ալիևի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան

Հայերի նկատմամբ Ալիևի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան

Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիեւի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական ​​քաղաքականությունը շարունակական է, եւ տասնամյակներ են պահանջվում այն ​ ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։ Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- գրել է Բեգլարյանը՝ տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը՝ երեկ ադրբեջանական զինուժի կողմից Խրամորթ գյուղի գնդակոծության վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ