Երբ աշխարհաքաղաքական կենտրոնները սկսում են բանակցել Ալիեւի հետ, նա առաջարկում է այն պայմանները, որն իրեն է ձեռնտու՝ ունենալով Նիկոլ Փաշինյանին որպես հաղթաթուղթ. Ալիեւի գլխավոր խաղաքարտը Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ Փաշինյանը համաձայնել է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
Նրա խոսքով, երբ Հայաստանը Ղարաբաղի հարցը մրցակցության առարկա է դարձնում աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ իրենք փորձելու են Ալիեւին բավարարել, ոչ թե Հայաստանին. «Ալիեւն ասում է Ղարաբաղի հարցը իմ ներքին խնդիրն է, ոչ մեկի հետ դա չեմ քննարկի: Փաշինյանն է նրան տվել այդ հնարավորությունը»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը