ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ամեն բանից խոսվեց, բայց ոչ ոք չասաց, որ երկու տարի առաջ Հայաստանում կանխվեց հեղաշրջման փորձը: Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ կմնար Հայաստանից, եթե պատերազմի պարտության այդ ողբերգությանը գումարվեր նաև հեղաշրջումը»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Էդմոն մարուքյանը ևս հայտարարել է, որ դա կապիտուլյացիայի փաստաթուղթ և Փաշինյանը պետք է հրաժարական տա: Նրա հայտարարություններից բառացի մեջբերենք երկուսը:
2020 թվականի դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ Էդմոն Մարուքյանն ասել է՝ «Ով ինչ կարող է անել, պետք է անի, որպեսզի Փաշինյանը հրաժարական տա»:
2020 թվականի դեկտեմբերի 7-ին Սիվիլնեթի տաղավարում ասել է՝ «Հայաստանում ստեղծված խորը քաղաքական ճգնաժամը մեկ լուծում ունի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը