09 11 2022

Ամենաշահեկանը՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռանկյունու բանակցող ձևաչափն է․ Սեյրան Օհանյան



Արցախի հարցով Հայաստանի իշխանությունների որևէ հանդիպում և բանակցություն այժմ չի կարող լինել այն մակարդակի, ինչ մակարդակի եղել է նախկինում։ Ընթացող բանակցություններում եղածից պետք է ամենաշահեկանն ընտրել՝ Արցախի ժողովրդի ճակատագրի և ինքնորոշման համար, և այդ ձեւաչափը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունին է, որտեղ բանակցություններն ընթանում են:  Այսօպիսի կարծի է հայտնել այսօր Հայստան  խմբակցությնա ղեկավար , նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը՝  «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման շրջանակներում։

Նրա խոսքով` մենք Արցախում ունենք ռուսական խաղաղապահի ուժերը, բայց չպետք է մոռանանք, որ տարիներ ի վեր Արցախի անվտանգության երաշխավորման առաջին երաշխավորը եղել է Արցախի պաշտպանության բանակն ուհենց ՀՀ-ն: Նաեւ պետք է ֆիքսենք, որ Արցախի ՊԲ-ն ստեղծվել է Ադրբեջանի ագրեսիայի ագրեսիայի հետ միասին` ինքնապաշտպանության իրավունքի իրականացման շրջանակներում եւ ստեղծվել է բացառապես տարածքում, Արցախի ինքնապաշտպանության ջոկատների եւ Արցախի ներուժի օգտագործմամբ: Այդ առումով չպետք է մոռանանք համագործակցությունը Արցախի բանակի եւ Ռուսաստանի խաղաղապահի ուժերի հետ: Ռուսաստանի ներկայացրած փաստաթղթի մեջ այդ հույսը գոյություն ունի»,–ասաց Օհանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ