03 11 2022

Մեզ փոխանցված հայ գերիների մարմինների փորձաքննություններն ընթացքի մեջ են. Անահիտ Ավանեսյան



Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերու մարմնի փորձաքննությունն ընթացքի մեջ է, երբ ավարտվի՝ կտեղեկացնեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա, բայց եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննելու արդյունքում պատասխան չունենանք, միանշանակ կդիմենք նաև մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը», - ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին էր հանձնել հայկական կողմին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ