03 11 2022

Հիմա էլ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի գլխավոր մուտքի նախասրահն են վերանորոգում

Հիմա էլ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի գլխավոր մուտքի նախասրահն են վերանորոգում

Վարչապետի աշխատակազմի վարչական շենքի գլխավոր մուտքի նախասրահի վերանորոգման նպատակով կազմակերպվել է գնանշման հարցման ընթացակարգ, որի արդյունքում «ՍԱՄ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության հետ կնքվել է կապալային աշխատանքների  կատարման պետական  գնման  պայմանագիր: Վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում, պայմանավորված սարքերի և սարքավորումների նպատակահարմար տեղադրման և էլ. մալուխների մոնտաժման, ինչպես նաև նախասրահի հարակից տարածքի և աստիճանների վերանորոգման անհրաժեշտությամբ, ի հայտ են եկել լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտություն, որի գինը գերազանցում է սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախատեսվող աշխատանքները հնարավոր չէ տեխնիկապես առանձնացնել սկզբնական պայմանագրից, ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է թույլատրել վարչապետի աշխատակազմին   «ՍԱՄ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության հետ ս.թ. սեպտեմբերի 1-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման N ՀՀՎԱ-ԳՀԱՇՁԲ-22/14-1 պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալները ավելացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

Վարչապետի աշխատակազմի վարչական շենքի գլխավոր մուտքի նախասրահի կահավորման համար նախատեսվում է ձեռք բերել գույք և սարքավորումներ, նիստերի դահլիճի համար՝  տեսակոնֆերանսի համակարգ: Նշված գնման առարկաների ձեռքբերման նպատակով գնման ընթացակարգերը արդեն իսկ կազմակերպվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ