Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը․ տեղեկացնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը։
Երկկողմ հանդիպումը տեղի է ունենում եռակողմ հանդիպմանն ընդառաջ, որին նաև մասնակցելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա հետ Պուտինի առանձնազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ։
Եռակողմ հանդիպման արդյունքում ակնկալվում է փաստաթղթի ընդունում, որը կլինի Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում։
ՌԴ նախագահի հետ շփումից հետո Փաշինյանը հայտարարել էր, թե ընդունելի է համարում Ղարաբաղի հարցով Մոսկվայի առաջարկած նախագիծը։
Ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ Սոչիում կողմերը կպայմանավորվեն 10-20 տարով երկարաձգել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը