ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի։
«Այս հակամարտությունը տևում է արդեն տասնամյակներ, ի վերջո, պետք է մի օր ավարտել այն։ Համաձայն եմ դրա հետ։ Գիտեմ, որ դուք դրա քաղաքական կամքն ունեք, և մենք ամեն կերպ աջակցում ենք դրան։ Մենք ձեզ հետ պետք է հիմա, իսկ հետո եռակողմ ձևաչափով գտնենք առանցքային կետեր, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել։ Ակնկալում ենք, որ մենք այսօր կկարողանանք քայլեր անել կարգավորման ուղղությամբ», - ասել Է Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որը, սակայն, ընթերցում էր թղթից։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները երկուշաբթի Սոչիում եռակողմ հանդիպում կանցկացնեն և կքննարկեն ԼՂ կարգավորումը։ Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը