Շատ սպասված, ճիշտ շեշտադրումներով և ժամանակին արված հայտարարություն էր: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթին:
«Պուտինը նաև Փաշինյանին հասկացրեց, որ նախ դու պետք է պատասխանես այն հարցերին, որ ես եմ առաջադրում, հետագայում նոր կանդրադառնանք մյուս հարցերին: Ես ենթադրում եմ, որ պետք է հայկական կողմից Նիկոլ Փաշինյանը շոշափեր և' ՀԱՊԿ-ի պահվածքն այս ընթացքում, և' ընդհանրապես 97 թվականի ռուս-հայկական մեծ պայմանագրի հարցերը, բայց Պուտինը գնդակը գցեց Փաշինյանի դաշտ, ու ես չգիտեմ՝ ինչպես կավարտվի: ՄԻ բան հստակ է՝ խաղաքարտերը շատ բաց են, փակ ոչինչ չկա»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը