27 10 2022

Ոստիկանությանը նորից գումար հատկացվեց. այս անգամ անձնագրերի համար

Ոստիկանությանը նորից գումար հատկացվեց. այս անգամ անձնագրերի համար

Կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում որոշում կայացրեց լրացուցիչ գումար հատկացնել Ոստիկանությանը: Անհրաժեշտությունը՝ պայմանավորված է անձնագրերի բլանկների ձեռքբերման նպատակով լրացուցիչ անհրաժեշտ միջոցներ նախատեսելու հանգամանքով։  

11007 միջոցառման  «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածի գծով հատկացումները 2022 թվականի համար նախատեսվում է ավելացնել 340.2 մլն. դրամի չափով` 210 000 հատ՝ միավորը 1620 ՀՀ դրամ գնով  անձնագրերի բլանկներ ձեռք բերելու համար։

Վերջին ամսիներին, միջին հաշվարկով, ամսական տրամադրվում է մոտ 50.000 անձնագիր այն պարագայում, երբ նախկինում այդ թիվը կազմել է մոտ 25.000: Հատկապես վերջին օրերին նկատվում է անձնագրի համար դիմողների ավելի մեծ աճ:

Հաշվի առնելով անձնագրերի համար դիմողների քանակի կտրուկ ավելացման միտումները, մրցույթ հայտարարելու համար առկա ժամանակի սղությունը, ուստի՝  նախագծի հրատապությունը, առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 22451100/13 «անձնագրեր» ՀՄԱ կոդով գնման առարկայի (700.000 հատ ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկ) ձեռքբերումն իրականացնել մեկ անձից՝ ռուսական «Պերվի պեչատնի դվոր բաց բաժնետիրական ընկերությունից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, որից գնման առարկայի 30 տոկոսը (210.000 հատ ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկ) առաջարկվում է ձեռք բերել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում։

Միաժամանակ, քանի որ մատակարարումները նախատեսվում է իրականացնել 2023 թվականից, ուստի առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների ձեռքբերման նպատակով մատակարար կազմակերպությանը հատկացնել կանխավճար՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում գնման առարկայի (210 000 հատ) 100 տոկոսի չափով՝ միաժամանակ սահմանելով պահանջ՝ հատկացվող գումարի 100 տոկոսի չափով բանկային երաշխիքի ձևով ապահովում։

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ