26 10 2022

Հայաստանը շատ ավելի վատ վարվեց Արցախի հետ, քան ՌԴ-ն՝ Հայաստանի․ Շիրակի թեմի առաջնորդ



Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին չի զարմացնում ՌԴ պետդումայի ամենահայամետ պատգամավոր Կոստանտին Զատուլինի դեմ կազմակերպված երևանյան արշավը ու նրան ՀՀ իշխանության կողմից «Պերսոնա Նոն գրատա» ճանաչելու փաստը:Սրբազանը դա համարում է հակառուսական հիստերիայի մի մաս․

«Իրենց գործելու տրամաբանության մեջ է դա․․․որքանէլ տարօրինակ է, բայց դա լրիվ տրամաբանական է, և ծիծաղելի կլինի, եթե ողբերգական հետևանքներ չունենա մեզ համար։ Այո, լուրջ հետևանքներ կարող են լինել, եթե սա մատուցվի հակառուսական ընդհանուր տամադրությունների շղթայում»։

Շիրակի թեմի առաջնորդը վտանգավոր է համարում, երբ այդ ակտին զուգահեռ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկուներ են ծավալվում։

«Ես հիմարություն եմ համարում դա։Պետք է ոչ թե դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ Հայստանը մի խնդիր ունի՝ պետք է ՀԱՊԿ-ը բերել իրականության դաշտ, մանավանդ այն շրջանում երբ ինքն է նախագահում այդ կառույցը։ Խնդիրը մեր անողնաշար իշխանություններն են։ Իրականում ՀԱՊԿ-ի հարցը խնդրահարույց է, բայց ծանր ու թեթև անել է պետք։Ես միշտ ասել եմ՝ ցավոք մեր երկիրն ուրիշ այլընտրանք չունի և այդ պատճառով ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն հավասարակշռված»,-Yerevan.Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Շիրակի թեմի առաջնորդը ։

Անդրադառնալով օրեր առաջ Գյումրիում 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու մի քանի հոգանոց ակցիային՝ Սրբազանը ավելի խորքային վերլուծություն արեց, թե որքան անիրատեսական է ռուսական ռազմաբազան այդ թվում ռուս զինվորի ոտքը Գյումրուց կտրելու հակառուսսական հիստերիան։

«Ես ոչ ռուսամետ եմ, ոչ ռուսատյաց, ես հայամետ եմ․․․պարզապես նկարագրում եմ իրականությունը։

Գյումրեցին հաճախ հախուռն ու պոռթկուն է, բայց շատ ադեկվատ է գնահատում իրավիճակը։Գյումրին ռուսական քաղաք է, այս քաղաքը ստեղծվել է ռուսական կայսրության ջանքերով, այս քաղաքը ռուսաստանյան քաղաք է՝ իր ծնդունդով իր վավերական ծննդյան վկայականով, պատկերավոր ասած՝ Գյումրին ծնվել է իբրև «Ռուսաստանի քաղաքացի»։Ուստի Գյումրին իր ողջ կյանքի ընթացքում ունեցել է ներսում ապրող ռուսական զինվոր,այս քաղաքում ցանկացած մեկը ծնվել ու տեսել է ռուսական զորք։ Հետևաբար ռուսի ներկայությանը միշտ է սովոր գյումրեցին և դա շատ բնական է, ոչ մի անբնական բան չկա դրանում, նույնսիկ 15 թվի ոճրագործության աղմկոտ միջադեպը չի կարողացել խաթարել ռոսի ներկայության բնական վիճակը այստեղ»։

Հոկտեմբերի 6-ին Բրյուսելի միջնորդությամբ Ալիև-Փաշինյան եռակողմ պրահյան հանդիպումից հետո արտահոսք եղած փաստաթղթի մասով Շիրակի թեմի առաջնորդը շատ վտանգավոր կանխատեսում արեց։ Նրա խոսքով պաշտոնապես հայտարարված դեդլայնը՝ Արցախի շրջափակման մասին է գուժում․

«Սահմանագծման երկամսյա գործողություից հետո եթե իրապես ստորագրվի խաղաղության դարաշրջանի այդ թուղթը, ուրեմն Արցախը կհայտնվի շրջափակման մեջ ու այնտեղ ապրեղ մեր 120 հազար հայրենակիցներին սպասում է  բռնագաղթում։ Այս իրավիճակին հակադրվելու միակ գործողությունը արցախահայերի ու Հայաստանի մեր ազգաբնակչության դեպքում մեկն է  Հայաստանը պիտի հապճեպ իշխանափոխություն անի, այլ ելք չկա»։

 Սյուզի Բադոյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ