24 10 2022

Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջապես լծվել են հակադաշնակցական քարոզչության. Իշխան Սաղաթելյան

Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջապես լծվել են հակադաշնակցական քարոզչության. Իշխան Սաղաթելյան

Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջապես լծվել են հակադաշնակցական քարոզչության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Թյուրքական երկու երկրների դեսպանները, նրանց կողմից ֆինանսավորվող փորձագետները, լոբբիստական կառույցները գիշերները ցերեկ դարձրած աշխարհի առաջատար պարբերականներում ՀՅԴ-ն վարկաբեկելուն ուղղված հոդվածներ են պատվիրում, հետո տարածում դրանք սոցիալական ցանցերում, ամեն կերպ փորձում սահմանափակել ՀՅԴ ազդեցությունն արեւմտյան մի շարք երկրներում։

Նրանց անհանգստությունն, իհարկե, հասկանալի է։ Բաքվում եւ Անկարայում լավ են հասկանում, որ 2020թ. պատերազմի արդյունքները չեն արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի իրական հավասարակշռությունը։ Նրանք նաեւ լավ են հասկանում, որ ՀՅԴ-ն եւ ընդհանրապես մեր ժողովրդի առողջ մտածող հատվածը երբեք չի հաշտվելու ներկայիս իրողությունների հետ եւ ուշ թե շուտ Հայաստանը ոտքի է կանգնեցնելու։ Դրա համար էլ այդքան մտահոգ են։

Բայց, ինչպես ժողովրդական իմաստնությունն է պմնդում՝ թշնամու անեծքն օրհնանք է։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը միշտ եղել եւ շարունակելու է կանգնած մնալ հայ ժողովրդի ազգային շահերի թիկունքին։ Որքան էլ Էրդողանն ու Ալիեւը պայքարեն Դաշնակցության դեմ, միեւնույն է մենք չենք շեղվելու մեր ճանապարհից՝ ուժեղ Հայաստան կերտելու առաքելությունից»,- գրել է Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ