Հայաստանն այսօր ապրում է ներքին և արտաքին լրջագույն ճգնաժամ, այսօր նաև դրված է ՌԴ և Հայաստանի միջև հարաբերությունների ճակատագիրը, համենայն դեպս այդպես է դրված հարցը, երբ կարդում ես հայկական լրատվամիջոցները:
Այս մասին Այս մասին ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Փորձում են էմոցիաների վրա հայ ժողովրդին՝ ասելով, որ ցանկալի խոսքերը ՀՀ-ին ասում է արևմուտքը: Հին ասացվածք կա, ինչպես կնոջը, այնպես էլ ազգերին, չեն ներում թուլության պահը: Հասկանալու համար, թե ով է բարեկամը, ով թշնամին, պետք է հասկանաս քո տեղն ու դերը, և թե ինչ ես ստացել երկկողմ հարաբերություններից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը