21 10 2022

Չավուշօղլուն բողոքել է, որ ԵԱՀԿ-ն, առաքելություն ուղարկելով, «անտեսում է» Ադրբեջանին և «աջակցում» Հայաստանին

Չավուշօղլուն բողոքել է, որ ԵԱՀԿ-ն, առաքելություն ուղարկելով, «անտեսում է» Ադրբեջանին և «աջակցում» Հայաստանին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի որոշումը՝ Հայաստան կարիքները գնահատող առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Ուրբաթ ելույթ ունենալով Մերսին նահանգում՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ-ն «անլուծելի խնդիրների կենտրոն է դարձել», իսկ Հայաստանի վերաբերյալ վերջին որոշումը «հակասում է» հենց կազմակերպության պահանջներին ու մանդատին, գրում է «Անադոլու»-ն։

«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,- ընդգծել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ԵԱՀԿ երկարամյա «ձախողված» միջնորդական ջանքերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ