21 10 2022

ԵԱՏՄ-ն հուսալիորեն պաշտպանում է անդամ երկրներին էներգակիրների արժեքի ուռճացումից. Միշուստին

ԵԱՏՄ-ն հուսալիորեն պաշտպանում է անդամ երկրներին էներգակիրների արժեքի ուռճացումից. Միշուստին

ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ առևտրի ծավալը անցած տարի հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին Երեւանում հոկտեմբերի 21-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Կոնսենսուսի հիմքով, հարգանքով վերաբերվելով բոլոր տեսակետներին, առաջին հերթին ԵԱՏՄ անդամ պետություններին, մենք միասին շարունակում ենք կառուցել համագործակցության ներդաշնակ համակարգ Միության գործունեության բոլոր ոլորտներում։ Դա արվում է այն բանի համար, որպեսզի, առաջին հերթին, ապահովվի մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը՝ ստեղծելով առավելագույն հարմարավետ գործարար միջավայր»,- ասել է Միշուստինը։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը շտապել է նշել, որ առեւտրի ծավալը անդամ պետությունների միջեւ անցած տարի հասել է պատմական առավելագույնին։ Այն գերազանցել է 73 մլրդ դոլարը, ինչը մոտ 33 տոկոսով ավելին է, քան 2020թ.։

Իսկ փոխադարձ մատակարարումների ֆիզիկական ծավալն ավելացել է 11 տոկոսով։

ՌԴ վարչապետն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտում առկա վիճակին:

«Մեր Միությունը հուսալիորեն պաշտպանում է դրա մասնակիցներին էներգակիրների արժեքի չհիմնավորված ուռճացումից, ինչն ապացուցում է ինտեգրման մեր ընտրած ռազմավարության, նախկինում կնքված միջկառավարական համաձայնագրերի կատարման ճշտությունը», - հայտարարել Է ՌԴ վարչապետը։

Միշուստինը նաև նշել է, որ գազի, նավթի, նավթամթերքների եւ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձեւավորման հարցերը առաջնային են մնում միավորման անդամ երկրների համար

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ