20 10 2022

Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժամանելուց հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է Mehr-ը։

«Մենք ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն երկու երկրների միջեւ, եւ այս այցի ընթացքում փաստաթուղթ կկազմվի։ Մենք դեմ ենք այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում»,-հավելել է նա։ 

Նա գոհունակություն է հայտնել Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների առնչությամբ, որն անցյալ տարվա համեմատ աճել է ավելի քան 43 տոկոսով։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ