20 10 2022

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ է ուղարկում Հայաստան

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ է ուղարկում Հայաստան

Կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ։ Այս մասին հայտնում են  ԵԱՀԿ-ից։

Այցի նպատակն է գնահատել իրավիճակը սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում փորձաքննության հիման վրա։

Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խմբի անդամները կայցելեն  հայ-ադրբեջանական սահմանին կից տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնեն համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ