18 10 2022

Երբ սա վերջնական հանձնի Արցախը և հայկական մնացած գյուղերն ու բնակավայրերը, ի՞նչ է անելու Հայաստանը. Արսեն Ջուլֆալակյան

Երբ սա վերջնական հանձնի Արցախը և հայկական մնացած գյուղերն ու բնակավայրերը, ի՞նչ է անելու Հայաստանը. Արսեն Ջուլֆալակյան

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է.

Մտածելու թեմա.

Երբ սա վերջնական հանձնի Արցախը և հայկական մնացած գյուղերն ու բնակավայրերը, որոնք նախատեսում է հանձնել (կասկած չկա,որ դրան է գնում, եթե կանգնացնող չլինի), ու որոշ ժամանակ անց այնտեղ սկսվեն էթնիկ զտումներ/հայաթափում/կոտորածներ ադրբեջանցիների կողմից, ի՞նչ է անելու Հայաստանը, մենք յուրաքանչյուրս, աշխարհի շուրջ 10 մլն հայությունը:

Տարբերակներ.

  1. ԱԺ մակարդակով խստորեն դատապարտելու ենք ադրբեջանական հանցագործությունները և ի սրտե ցավակցելու արցախահայությանը
  2. կոչ ենք անելու միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Բաքվի բռնապետին
  3. փոխելու ենք ֆբ-յան մեր պրոֆիլի նկարը՝ “Save Kesab” ոճով և 2-3 օր շարունակ թեմատիկ ակտիվ գրառումներ ենք անելու
  4. փողոցներում և այլ վայրերում կազմակերպելու ենք գումարի, սննդի և հագուստի հավաքման կետեր
  5. Հ1-ով կազմակերպելու ենք գեղեցիկ հաղորդում տեղահանվածների մասին՝ ապահովելով նրանցից մի քանիսին բնակարանով
  6. ոչինչ չենք անելու՝ համարելով դա Ադրբեջանի ներքին խնդիր
  7. ձեր տարբերակը…

հ.գ. իրեն որպես ազգ բնորոշող մարդկանց բազմությունը, որն առավել ևս ունի պետություն, հաստատ կպայքարեր և թույլ չէր տա, որ հակապետական ինչ որ մի խմբակ նման դավաճանություն իրագործեր, եթե իհարկե բազմությունը հաշտ չէ նման գաղափարի հետ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ