Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է.
Ինչպես և սպասվում էր դատարանը, ավելի ճիշտ՝ դատավոր Ֆարխոյանը, գերադասեց ծառալել նիլոլի կամքին, նրա ռեժիմի պատվերին, և ոչ՝ արդարադատությանը։
Գերասիմ Վարդանյանը քաղաքական բանտարկյալ է, ռեժիմի պատանդը, խղճի և համոզումի բանտարկյալ։ Իսկ Հայաստանում, նիկոլի ճարտարապետությամբ՝ հետևողականորեն, շարունակում է պետության ինքնասպանությունը։
Պատկերացնու՞մ եք՝ դատավոր ֆարխոյանը, որը նույն ջանասիրաբար ծառայում էր նաև նախկիններին, պատմության մեջ կմնա որպես մեկը, ով անգամ առանց դադար հայտարարելու կամ խորհրդակցելու, հայտարարեց, որ կանխորոշված է և մերժում է փոխել Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը։
Նա մերժեց ՀՀ ԱԺ 14 պատգամավորների երաշխավորությունը։ Ես այսպիսի բան չեմ տեսել, թեև վաղուց կորցրել եմ զարմանալու հատկությունս։
Չեմ հայհոյի․ պատմության ամոթի էջերը ձեզանով է լցվելու, բայց կասեմ՝ ձեզ մարդ ասողի․․․․ Թո՜ւ․․․սա ոչ բարոյաանության, ոչ էլ իրավունքիի հետ կապ չունի։
Դուք Գերասից մի վախեցեք, այլ՝ պատմության դատաստանից։ Իսկ առայժմ ձեր ականջներում չեն կարող չարձագանքել դահլիճից և փողոցից հնչող ԱՄՈԹ վանկարկումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը