28 09 2022

ՀԱՊԿ-ից դուրս գալը ևս մեկ հիմարություն կլինի. Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և անդրադառնում Հայաստանի ներկայիս վիճակին, անվտանգային խնդիրներին, արտաքին ահրաբերություններին և այլ թեմաների: Նախագահը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Առաջին կետով ՀՀ երկրորդ նախագահը նշում է, որ պետք է հանրային կոնսոլիդացիա լինի, որովհետև այն ուղղակի անհրաժեշտ պայման է: Երկրորդ կետով Ռոբերտ Քոչարյանն առանձնացնում է բանակը, որով ըստ նախագահի՝ պետք է լրջորեն զբաղվել:

3-րդ քայլի մասով, ՀՀ երկրորդ նախագահը նշում է. «Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը: Մենք պետք է շատ սթափ գնահատենք՝ ի՞նչ գործոններ, կամ որ պետությունները կարող են ազդել Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա, և պետք է գնահատենք, որ այդ ազդեցության լծակներն այսօր Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են: ՀԱՊԿ-ն ընդհնարապես ազդելու հնարավորություն չունի: ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ՝ և՛ միջպետական և՛ անհատական մակարդակի վրա, քան Հայաստանը և մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է ինչ-որ քայլ ձեռնարկել, ուղղակի աշխարհաքաղաքական անմեղսունակություն է:

Ակնհայտ է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը և անելու է, որ բախում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց դրանք լինելու են քաղաքական,դիվանագիտական քայլեր: Այսօր Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ և մտածել, որ այս վիճակում Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է, չի լինելու նման բան: Եվ այդ տեսանկյունից բավակնին լավ վիճակ է ստեղծվել Հայաստանում հակառուսական տրամադրությունները զարգացնելու համար:

Այսօր հակառուսական տրամադրությունների պուլտը Ալիևի ձեռքում է, երբ ուզի միացնի և մեկ ալիք էլի է գնալու՝ մի քանի պոստ, երկու տասնյակ զոհ: Սա, իհարկե, կապված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետ և այն հանգամանքի հետ, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան այսօր այդ ազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա չունեն: Էրդողանի վրա ընդհանրապես ոչ մեկ ազդեցություն չունի և պետք է ասել, որ ինքը մաստեր կլաս է տալիս ազգային շահերի պաշտպանության գործում: Անտեսելով ամեն ինչ, բոլոր կարգի ճնշումները անում է այն, ինչ ինքը համարում է ճիշտ Թուրքիիայի ազգային շահերի համար:

Հիմա մենք պետք է հասկանանք, որն է ամենից թույլ տեղը Հայաստանի, կարծում եմ Սյունիքն է, որը նաև այն տարածքն է, որի նկատմամաբ ամենից մեծ ցանկություններ են արտահայտում Ադրբեջանն ու Թուրքիան, և դա արվում է բացահայտ: Հիմա մեկ հարց՝ ո՞ր երկիրն է բացի Հայաստանից, ում համար Սյունքը կարևոր է. Իրանը: Հիմա սա դժվա՞ր էր կռահել, որովհետև մենք ուզում ենք ունենալով պետություն, որը բացի հայտարարությունենրից, բացի հորդորներից կարող է գործնական քայլերի դիմել. զուտ շահերի ուսումնասիրմամբ միայն Իրանն է: եվ այս երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ գերթե ոչինչ չարվեց, առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում, որոշ պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ այս ընթացքում և այդ ամենը ամենից մեծ զսպող հանագամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով կարելի է կանգնեցնել»:

Ռոբերտ Քոչարյանը նաև ընդգծեց. «Պետք է որոշ վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, պետք է համոզել Ռուսաստանին, միգուցե այդ հարաբերությունները կառուցել... խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա կլիներ ևս մեկ հիմարություն, ՀԱՊԿ-ի շրջանակներում կային պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար, ուղղակի համալրել նոր կոմպոնենտներով մեր անվտանգային համակարգը : 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ