«Հավատում եմ , որ արդարադատությունը կհաղթի , և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հարություն Մանուչարյանի աշխատած՝ այս տարիների ընթացքում կատարվել են բավականաչափ աշխատանքներ , ինչպես Վարագավանում , այնպես էլ խոշորացված այլ համայնքներում ։ Իրո՛ք, զգալի առաջնահերթ խնդիրներ լուծվել են կապված՝ լուսավորության ցանցերի անցկացման , խմելու ջրի և այլ հարցերի ու անելիքների հետ»,-ասաց Բերդ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Վարագավանի բնակիչը։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը