Panorama.am-ը գրում է․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների նախնական արդյունքները։
Ըստ այդմ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 2 299 քվե։ «Հզոր համայնք» դաշինքի օգտին քվեակել է 1327 ընտրող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 181 մարդ, «Հանրապետություն» կուսակցության՝ 539 մարդ։
Թալինում նույնպես ՔՊ-ն հաղթանակ է տարել։ Փաշինյանի գլխավորած ուժի օգտին քվեարկել է 7 990 թալիցի, երկրորդ տեղում «Արդար Հայաստան» կուսակցությունն է՝ 2 323 քվեով, հաջորդում է ՀՅԴ-ն 1 193 քվեով, «Ապրելու երկիր»-ը ստացել է 913 ձայն, «Կայունություն»՝ը 879։
Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 5 257 քվե։
Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում ՔՊ-ն հաղթել է 48 ձայնի տարբերությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1 731 քվե, ՔՊ-ն՝ 1 779։
Լոռի Բերդ համայնքում էլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն առաջատար է։ Այստեղ ՔՊ-ի օգտին քվեարկել է 1 254 ընտրող, «Ապրելու երկիր»-ը ստացել է 619 քվե, «Հանրապետություն»-ը՝ 338։
Նույն մարզի Տաշիր համայնքում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է տարել։ «Միասնական համայնք» դաշինքը ստացել է 5 904 ձայն, ՔՊ-ն՝ 2 376։
Ալավերդցիներն էլ մերժել են Փաշինյանի թեկնածուին։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6 791 քվե, ՔՊ-ն՝ 6 557, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316։
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում էլ ՔՊ-ն պարտվել է՝ ստանալով 5 571 քվե։ «Միասնական համայնք» դաշինքի օգտին քվեարկել է 6 812 մարդ։ «Ապրելու երկիր»-ը ստացել է 879 քվե։
Նույն մարզի Ակունք համայնքում ՔՊ-ն ստացել է 2 708 ձայն, «Համախմբում» կուսակցությունը՝ 2 098 քվե։
Բյուրեղավանում հաղթանակ է տոնել «Միասնություն» դաշինքը՝ ստանալով 2 079 քվե։ ՔՊ-ն ստացել է 1 247 քվե, «Արադար Հայաստան»-ը՝ 1 157, ՀՅԴ-ն՝ 166։
Ջրվեժ համայնքում ՔՊ-ն առանց մրցակից է, ստացել է 2 084 քվե։
Շիրակի մարզի Անի համայնքում հաղթանակ է տոնել «Ազգ-համայնք» դաշինքը՝ ստանալով 3763 քվե։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 730-ով քիչ մարդ, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 1 037 ձայն։
Շատերի համար անակնկալ է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում Փաշինյանի թիմակցի հաղթանակը։ ՔՊ-ի օգտին այստեղ քվեարկել է 4 093 մարդ, «Աշխատանք և արդարություն» կուսակցությունը ստացել է 2 693 քվե, «Մեկ Հայաստան»-ը՝ 979, «Զարգացող համայնք»-ը՝ 570, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794, ՀՅԴ-ն՝ 403։
Քաջարանում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է տարել։ «Դեպի Միասնություն» դաշինքի օգտին քվեարկել է 3 127 ընտրող, ՔՊ-ն ստացել է 1 118, «Դեպի Միասնություն» դաշինքը՝ 482։
Վայոց Ձորի Արենի համայնքում ՔՊ-ն ստացել է 3 281 քվե, «Հանրապետություն»-ը՝ 388։
Եղեգիս համայնքում էլ ՔՊ-ն ստացել է 1 593 ձայն, «Ազատական» կուսակցությունը 1 162, «Վերելք» կուսակցությունը՝ 45։
Տավուշի մարզի Բերդ համայնքում հաղթանակ է տարել «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 5 685 քվե, ՔՊ-ն ստացել է 4 298 քվե, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե։
Հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցակացված ՏԻՄ համամասնական ընտրություններին հետևած զարգացումները Վեդի, Փարաքար, Վարդենիս, Վանաձոր համայնքներում՝ Փաշինյանի ղեկավարած ուժը չի հաշտվելու ընտրություններում տարած պարտության հետ, գործադրելու է ամեն միջոց, ճնշում այդ համայնքներում իշխանության հասնելու համար։
Հիշեցնենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Ալագյազում 773 քվեով հաղթանակ է տոնել Մախմուդով Ջասմը, մյուս թեկնածուն՝ Անզոր Ուռուսյանը ստացել է 444 քվե։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 497 տեխնիկական սարքավորում:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 4 տեղական հասարակական կազմակերպություններ (դիտոդների ընդհանուր թիվը 210): Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 17 զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը