Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
2 տարի է չեն հրապարակում 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները (իբր պետական գաղտնիք է): Տեսեք-տեսեք երկրի սահմանները ավազի մաղից ավելի ծակ է, իսկ սրանք դեռ ինչ-որ գաղտնիքներից են խոսում: Հիմա չեն հրապարակում վերջին օրերի զոհերի անունները: Միակ պատճառն այն է, որ հերթական անգամ խաբում են: Որովհետև, եթե հրապարակեն անունները կպարզվի, որ զոհերի թիվն անհամեմատ մեծ է: Իսկ, եթե հրապարակեն ոչ ամբողջական (իրենց հայտարարած թվով) ցուցակներ, ապա մեծ աղմուկ կբարձրանա, երբ հարյուրավոր (կամ մի գուցե հազարավոր) զոհվածների հարազատները չգտնեն իրենց զավակների անունները այդ ցուցակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը