17 09 2022

Բոլթոնից մինչև Փելոսի․ դեժա վյու. Անդրանիկ Թևանյան

Բոլթոնից մինչև Փելոսի․ դեժա վյու. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը գրում է.

Ջոն Բոլթոնի այցին հաջորդած իրադարձությունների մասին հուսով եմ չեք մոռացել։ Մոռացողների համար հիշողության փոքրիկ թարմացում անեմ։

Բոլթոնը հայ ժողովրդին առաջարկում էր ձերբազատվել պատմական կարծրատիպերից, այն է՝ մտնել հակառուսական դաշտ, հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից, Արցախը զիջել Ադրբեջանին, թեքվել դեպի Թուրքիա ու Արևմուտք։

Բոլթոնի այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է փակվել Իրան–Հայաստան սահմանը։

Ի դեպ, Բոլթոնը ԱՄՆ–ում շատ բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձ էր։ Նրա այցն իշխող խմբակը դարակազմիկ էր համարում։

Բոլթոնի այցն, իրոք, դարակազմիկ դարձավ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի համար․ Արցախի պետականությունն ընկավ, տարածքները հանձնվեցին, թշնամին մտավ Շուշի, հազարավոր զոհեր եղան․․․

Բոլթոնի այցը «հեռավոր» 2018–ին էր։

Հիմա էլ Նենսի Փելոսիի այցն է իշխանական խմբակը ներկայացնում որպես դարակազմիկ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ