«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մերկապար խորհրդարանում․ Հայաստանի ուկրաինացումը և հին/նոր թուրքամետ հաճախորդների դերը
Հայաստանի խորհրդարանում այսօր խմբակային լյուստրացիա է։ ԵՄ–ին անդամակցելու անվան տակ հավաքվել են իրենց արևմտամետ հռչակածները, որոնք իրականում թուրքական 5–րդ շարասյան գործառույթ են իրականացնում՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։
Հայաստանի խորհրդարանում հավաքվել են նախկին իշխանությունների մոտ հաճախորդ աշխատող շատերը (դրանց մյուս մասն այսօր իշխանության մեջ է հայտնվել, երրորդ մասը՝ ընդդիմության), որոնք այժմ փաշինյանական իշխանության հաճախորդներն են (Փաշինյանն իր կարգավիճակը փոխեց 2018–ից հետո՝ հաճախորդից վերածվելով իշխանության և մնալով միայն դրսի հաճախորդ)՝ սեփական եղբոր անունը պղծողը, սեփական մոր դեմ ցուցմունք տվողը, սեփական հորը դատի տվողը և այլք։
Հանուն արդարության ասենք, որ այս հաճախորդները նախկին իշխանության մոտ վարձակալությամբ էին աշխատում, քանզի սրանց իրական տերերը դրսում են։ Տարբեր են սրանց անցած ճանապարհները, բայց մեկ հարցում ընդհանուր գծի մեջ են՝ Հայաստանը տանում են դեպի ոչնչացում, բայց դա հրամցնում են «եվրաինտեգրացիայի» կեղծ լոզունգով (դրանցից առավել թուրքամետն այսօր ԵՄ դրոշով մերկապար էր ցույց տալիս խորհրդարանում)։ Ուզում են քաղքենիական զանգվածին համոզել, թե, իբր, ԵՄ–ում մեզ սպասում են և մնում է միայն հանրաքվե անել ու հայտնվել այնտեղ։
Իրականությունն այն է, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն այս իշխանությունները, նրանց դրսի տերերն ուզում են կազմակերպել Ալիևի պահանջով, բայց որպեսզի դա աչք ու ականջ չծակի, փաթեթավորում են ԵՄ–ական բլեֆով։
Ինչ մնում է ԵՄ անդամակցության մասին խոսակցություններին, ապա դա Հայաստանի ուկրաինացման ճանապարհն է՝ շատ ավելի վատ վերջաբանով։
Նիկոլ Փաշինյանի ու թուրքական 5–րդ շարասյան բուն նպատակը մեր երկիրն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելն է, Հայաստանից Ռուսաստանի հեռացումն է և Իրանի դեմ թուրք–իսրայելական օղակի սեղմում ապահովելը։ Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում Հայաստանի հետ, իրենց ու իրենց տերերին չի հետաքրքրում։ Փաշինյանին միայն իր անձնական անվտանգության երաշխիքներն են հետաքրքրում, իսկ ԱԺ–ում լսումների մասնակցող «արևմտամետներին»՝ կանխիկ փողը՝ թուրքական լիրայի տեսքով։
Հ․Գ․։ Ի դեպ, ԵՄ–ին անդամակցելու հայտ ներկայացրած Վրաստանը հրաժարվում է Արևմուտքի ձեռքում մանրադրամ դառնալ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Փաշինյանը և նրան ձայնակցող 5–րդ շարասյունը համաձայնել են։ Գինը՝ Հայաստանն է (Արցախը նիկոլենք արդեն հանձնել են «եվրաինտեգրացիայի» շրջանակներում)»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը