Այսօր իրոք հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, որ առաջին հերթին պետք է ևս մեկ անգամ ամբողջ ազգով հասկանանք, որ առաջին հերթին մենք պետք է կազմակերպենք մեր ինքնապաշտպանությունը: ՀՀ Ազգային ժողովում քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը:
«Հիմնական քննարկումների թեման հենց անվտանգությունն էր, նաև Արցախի կարգավիճակը, հայտնի հայտարարությունը՝ որևէ փաստաթուղթ ստորագրվել է, թե ոչ: Մենք ստացել ենք հետևյալ պատասխանը, որ առանց Արցախի որևէ փաստաթուղթ չի ստորագրվի»:
Ինչ վերաբերում է հարցին՝ բավարարեցի՞ն հավաստիացումները, որոնք տրվել են ՀՀ իշխանության կողմից, պատգամավորն ասաց. «Անկեղծ ասած անվստահության մթնոլորտ կա: Իհարկե, խոսքերով հնչում է, որ նման բան չի լինելու, բայց ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից: Վտանգը շատ մեծ է, բայց մեզ վստահեցրին, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, չի ստորագրվելու առանց մեր իմացության ու մասնակցության»:
Մանրամասները՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը