16 09 2022

Առյուծ կռվող տղաներին առյուծ ղեկավարներ են պետք, որը մենք չունենք հիմա. Սեյրան Օհանյան



Երբ խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, այս իշխանությունները երևի թե չգիտեն, թե ով է թուրքը կամ ադրբեջանցին, նրանց թվում է, որ եթե երկրի մի մասը տան, նրանք դրանով բավարարվելու են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ատամ պետք է ցույց տալ բոլորին, մենք մեր դիմադրողականությունը պետք է բարձրացնենք: Մոբիլիզացիա կառավարությունը կարող է իրականացրել ցանկացած պահի, իսկ եթե խոսում են կամավորության մասին, դա նշանակում է, որ պետությունն իր գործը գցում է մարդկանց վրա»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ